Մասնագետները գրիպի վարակի դեպքերի ավելացում են սպասում դեկտեմբեր-հունվար ամիսներին
Վրաստանում գրիպի վարակը դեռևս գրանցված չէ և Եվրոպայի տարածաշրջանում գրիպի վարակի ակտիվությունը կրկին մնում է ցածր, սակայն մոտ ապագայում գրիպի վարակների ավելացում ենք սպասում,- այս մասին լրագրողներին է հայտնել հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխանցվող հիվանդությունների վարչության ղեկավար, Խաթունա Զախանաշվիլին:
Նրա խոսքով, ձմռան սեզոնին շնչառական վարակներով հիվանդալը ավելանում է և այս ժամանակաշրջանում պարբերաբար ակտիվանում են տարբեր վարակներ, որոնց արդյունքում մարդիկ հիվանդանում են:
Նրա խոսքով, գրիպի տիպի վարակի լայն տարածում դեռևս չունենք: Ամենաբարձր հավանականությամբ, ապագա ժամանակաշրջանի համար կլինեն H3 կամ B որևէ ենթատիպի վարակներ:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխանցվող հիվանդությունների վարչության ղեկավարի հայտարարությամբ, սեզոնային գրիպի դեմ պատվաստում է ստեղծում և տարածվում տարբեր երկրներում: