Խորավայի փողոցում վիրավորում ստացած մյուս աշակերտը մահացել է Հանրապետական հիվանդանոցում: Քիչ անց, Հանրապետական հիվանդանոցում այս մասին հայտարարություն կանեն բժիշկները:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, շտապ օգնության օպերատիվ կառավարման «112» կենտրոնում ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին, 14:10-ին գրանցվել է հաղորդագրություն, որ Թբիլիսիում, Խորավայի փողոցում երկու անչափահասների միջև բախում է տեղի ունեցել:
Ստացված հաղորդագրությանը ոստիկանությունը արագ արձագանք է տվել: Օպերատիվ կերպով դեպքի վայր են գնացել իրավապահները և շտապ օգնության բրիգադը: Նախնական տեղեկությամբ, վիճաբանության ժամանակ սառը զենքով վիրավորել են երկու երիտասարդի, որոնցից երկուսն էլ մահացել են: