Մահացել է օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
Մահացել է օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին

Ռուսական մի շարք լրատվամիջոցներ հայտնել են հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու մահվան մասին: Տեղեկությունը հաստատել է նաև ճանաչված երգիչ Դմիտրի Մալիկովը՝ համապատասխան գրառում անելով իր թվիթերյան էջում:

Ավելի ուշ լուրը հաստատել է երգչի անձնական ներկայացուցիչը՝ հավելելով, որ նա մահացել է Լոնդոնում:

Հայտնի է, որ 2014թ.-ի ամռանը տաղանդաշատ բարիտոնի մոտ հայտնաբերվել էր ուղեղի ուռուցք: Բուժման կուրս անցնելուց հետո 2015թ.-ին Խվորոստովսկին վերսկսել էր համերգային գործունեությունը:

Ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում Խվորոստովսկին, խոսելով հիվանդության մասին, ասել էր, որ դրան վերաբերվում է որպես բնական երևույթի և հիվանդութունը չի համարում ինչ-որ պատիժ:

«Կարծում եմ, որ դա փորձություն է, որը տրվում է քեզ: Չգիտեմ՝ ինչի համար է դա տրվում, բայց ինչ-որ իմաստով դա կոփում է և մեզ ավելի ուժեղ ու լավը դարձնում: Առավել ևս՝ եթե դու հաղթահարում ես հիվանդությունը»,-ասել էր բարիտոնը: