Մալթացի լրագրողի սպանության գործի 3 ֆիգուրանտներին մեղադրանք է առաջադրվել
Մալթացի լրագրողի սպանության գործի 3 ֆիգուրանտներին մեղադրանք է առաջադրվել

Մալթայում լրագրող Դաֆինե Կարուանա Գալիզիայի սպանության գործի շրջանակում ձերբակալված 3 անձանց մեղադրանքներ են առաջադրվել, հայտնում է Times of Malta-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր 40 մարդու ձերբակալելու մասին:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ սպանության մեղադրանք է առաջադրվել Մալթայի 3 բնակչի, որոնք հայտնի են քրեական շրջանակներում: Նրանց դատարան են բերել երեքշաբթի երեկոյան, որտեղ պայթյունի կազմակերպման մեղքը չեն ընդունել որի հետևանքով լրագրողը զոհվել էր: Նրանց ներկայացվել է նաև զենք և պայթուցիկ պահելու մեղադրանք:

Պարբերականը հայտնում է, որ մնացյալ 7 ձերբակալվածներին գրավով ազատ են արձակել: