Լյուքսեմբուրգում մրրիկի հետևանքով տուժել է 14 մարդ:
Եվրոպական երկրի հարավային մասում ընդհանուր վնասվել է մոտ 200 շենք: Աղետի ժամանակ Ֆրանսիայի և Բելգիայի սահմանակից շրջանում մեկ ժամում քամու արագությունը եղել է 128 կիլոմետր:
Երկրի վարչապետ Խավիեր Բետելը հայտարարել է, որ իշխանությունը ջանքեր կգործադրի մրրիկի հետևանքով տուժածներին օգնելու համար: