Լյուքսեմբուրգի վարչապետն ասել է, որ Վիկտոր Օրբանի ձեռքսեղմումը Պուտինին՝ միջնամատ է ուկրաինացիների համար
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելը հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ձեռքսեղմումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ միջնամատ է ուկրաինացիների համար։ Բետելն այս մասին ասել է՝ ի պատասխան Հունգարիայի մասին հարցին, երբ նա ժամանել էր ԵՄ գագաթնաժողովին։
«Ես պետք է ձեզ ասեմ, որ այն, ինչ ես ասացի երեկ, ճիշտ է. այն, ինչ Օրբանն արեց Պուտինի հետ, միջնամատ ցույց տալ է բոլոր զինվորականներին, բոլոր ուկրաինացիներին, ովքեր ամեն օր զոհվում և տառապում են Ռուսաստանի հարձակումների պատճառով»,- ասել է Լյուքսեմբուրգի վարչապետը։
Հիշեցնենք, որ մինչ այդ Հունգարիայի ղեկավարին՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման համար քննադատել էր Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։