Լյուքսեմբուրգի արտգործնախարար․ Երբ մենք որոշեցինք, որ Վրաստանը պետք է ունենա եվրոպական ապագա, ասացինք՝ եկեք սկսենք մեղրամիսը, իսկ նրանք սկսեցին ամուսնալուծության գործընթացը
«Երբ մենք որոշեցինք, որ Վրաստանն արժանի է ունենալու եվրոպական ապագա, ասացինք՝ եկեք սկսենք մեղրամիսը։ Նրանք սկսեցին ամուսնալուծության գործընթացը», – այսպես է գնահատել Վրաստանի ընթացիկ քաղաքական իրավիճակը Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելը։
Նրա խոսքով, եթե Վրաստանը շարունակի սխալ ուղղությամբ գնալ, ավելի կշեղվի եվրոպական ապագայից։
«Ես շատ անկեղծորեն ասացի վրացական կողմին, որ սա իմ ամենամեծ հիասթափություններից մեկն էր։ Երբ մենք որոշեցինք, որ Վրաստանը պետք է ունենա եվրոպական ապագա, նրանք որոշեցին հետ կանգնել։ Սա դժվար է, քանի որ սա վերաբերում է լրագրողներին, ժողովրդին, փոքրամասնություններին։ Սա այն ամենն է, ինչի մասին նրանք ամիսներ ու տարիներ շարունակ ասում էին, որ ցանկանում են մոտենալ Եվրոպային։ Այն օրը, երբ մենք ասացինք՝ եկեք սկսենք մեղրամիսը, նրանք սկսեցին ամուսնալուծության գործընթացը։ Դրա համար էլ սա դժվար է։ Մենք պետք է լինենք անկեղծ նրանց հետ, եթե նրանք սխալ ուղղությամբ գնան, ավելի կշեղվեն եվրոպական ապագայից։ Սա իմ անձնական դիրքորոշումն է», – հայտարարել է Քսավիե Բետելը։