Լյուքսեմբուրգը Վրաստանն ընդգրկել է անվտանգ երկրների ցուցակում
Լյուքսեմբուրգը Վրաստանն ընդգրկել է անվտանգ երկրների ցուցակում

Լյուքսեմբուրգը Վրաստանն ընդգրկել է անվտանգ երկրների ցուցակում,- այս մասին նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությունում:

Արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Լյուքսեմբուրգի դքսության համապատասխան որոշումը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Վրաստանում առկա միջավայրի մասին տվյալների վրա, համաձայն որի, Վրաստանում մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպություններն աշխատում են անխափան:

«Մարդկանց չի սպառնում վտանգ, որ իրենց երկրում (Վրաստանում) կհետապնդվեն ռասայի, կրոնի, հավատամքի, ազգության, սոցիալական որոշ խմբերին պատկանելու կամ քաղաքական հայացքների պատճառով:

Հատկանշական է, որ Լյուքսեմբուրգը Եվրամիության/Շենգեն գոտում վեցերորդ պետությունն է Բելգիայից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Ավստրիայից և Իսլանդիայի հետո, որը Վրաստանը ճանաչել է անվտանգ երկիր:

2017 թվականի Լյուքսեմբուրգը Վրաստանի քաղաքացիների կողմից ապաստանի ոչ մի պահանջ չի բավարարել»,- նշված է արտաքին գործերի նախարարության տեղեկությունում: