Լյուք Քոֆին հանդես է գալիս Սիրիայից դուրս եկած ամերիկյան քանակակազմը Ախալքալաքում տեղակայելու նախաձեռնությամբ
«Heritage foundation»-ի հետազոտող Լյուք Քոֆին հանդես է գալիս նախաձեռնությամբ, որ Սիրիայից դուրս եկած ամերիկյան քանակակազմը տեղակայվի Վրաստանում, մասնավորապես՝ Ախալքալաքում, նախկին ռուսական ռազմաբազայում և դառնա «հորիզոնից այն կողմ» ուժ՝ Իսլամական պետության վերականգնման դեպքում արագ արձագանքման համար:
Այս մասին նա գրել է թվիթերյան էջում:
«Առաջարկ. ԱՄՆ-ի զինված ուժերը, որոնք լքում են Սիրիան, հնարավոր է ուղարկվեն Վրաստան և դառնան «հորիզոնից այն կողմ» ուժ՝ Իսլամական պետության վերականգնման դեպքում արագ պատասխանելու համար: ԱՄՆ-ը կարող է կիրառել հին ռուսական ռազմաբազան Ախալքալաքում, որը գտնվում է Ռաքքայից ընդամենը 740 կմ հեռավորության վրա: Այժմ Վրաստանն ավելի հուսալի է, քան Իրաքը»,- գրում է Լյուք Քոֆին: