Լյուք Քոֆի. Վրաստանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդին ձերբակալելով հաղթում է միայն Պուտինը,
Լյուք Քոֆի. Վրաստանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդին ձերբակալելով հաղթում է միայն Պուտինը,

Վրաստանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդին ձերբակալելով հաղթում է միայն Պուտինը,- այս մասին «Հերիթեյջ ֆաունդեյշն» ամերիկյան հետազոտական կուսակցության արտաքին քաղաքականության կենտրոնի տնօրեն Լյուք Քոֆին գրել է «Թվիթեր» սոցիալական ցանցում:

«Վրաստանում իրավիճակը շատ լուրջ է: Կառավարության պատասխանատվությունն է քաղաքական լարվածության նվազեցումը: Դրա փոխարեն, այն ներխուժեց գլխավոր ընդդիմադիր կուսակցության գլխամասային գրասենյակ և ձերբակալեց նրա առաջնորդին: Այս վարքագիծը հարիր չէ: Հաղթում է միայն Պուտինը: Անհրաժեշտ է հանգստություն»,- հայտարարում է Լյուք Քոֆին:

«Միացյալ Ազգային շարժման» կուսակցության նախագահ Նիկա Մելիային այսօր ձերբակալեցին իրավապահները: