Լյուք Քոֆի. Ցավալի է, որ Վրաստանի և «ՄԱՊ»-ի գործընթացի վերաբերյալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերջին կոմյունիկեում գործածվել է «նույն հնացած լեզուն»
Լյուք Քոֆի. Ցավալի է, որ Վրաստանի և «ՄԱՊ»-ի գործընթացի վերաբերյալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերջին կոմյունիկեում գործածվել է «նույն հնացած լեզուն»

Վերլուծաբան Լյուք Քոֆին ցավում է, որ Վրաստանի և «ՄԱՊ»-ի գործընթացի վերաբերյալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերջին կոմյունիկեում գործածվել է «նույն հնացած լեզուն»: Այդ մասին վերլուծաբանը գրում է «Twitter» սոցիալական ցանցում:

«Դժբախտաբար, 2021 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրում Վրաստանի ու անդամակցության գործողությունների ծրագրի գործընթացի վերաբերյալ կրկին օգտագործվում է նույն խունացած, հնացած լեզուն: Ցավալի է, որ ոչ ոք չի կարդացել իմ առաջարկը», – գրել է Լյուք Քոֆին:

«Heritage Foundation» հիմնադրամի արտաքին քաղաքականության կենտրոնի տնօրենը հրապարակել է նաև իր նախաձեռնությունը, որը ՆԱՏՕ-ի անդամներին խորհուրդ էր տալիս հրաժարվել Բրյուսելի գագաթնաժողովի հռչակագրում գործածել նախորդ հինգ հռչակագրերում օգտագործված «ՄԱՊ-ը՝ որպես գործընթացի բաղկացուցիչ մաս» արտահայտությունից: Ըստ Լյուք Քոֆիի, դա թույլ կտա դաշինքին իրական բանավեճ անցկացնել Թբիլիսիի համար ՄԱՊ-ի օգտագործման և դերի վերաբերյալ:

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրապարակված վերջնական փաստաթղթում աջակցություն է հայտնվում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը: