Լյուք Քոֆի. Ամերիկան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն հինգերորդ հոդվածը չի պաշտպանում Հավային, սա հնարավոր է արվի նաև Վրաստանի դեպքում
Լյուք Քոֆի. Ամերիկան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն հինգերորդ հոդվածը չի պաշտպանում Հավային, սա հնարավոր է արվի նաև Վրաստանի դեպքում

Ամերիկան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն հինգերորդ հոդվածը չի պաշտպանում Հավային, սա հնարավոր է արվի նաև Վրաստանի դեպքում,- այս մասին հայտարարել է «Heritage foundation»-ի հետազոտող Լյուք Քոֆին, «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում:

Լյուք Քոֆիի խոսքով, ամենամեծ մարտահրավերը և բարդությունը, որը պետք է հաղթահարի Վրաստանը, դա այն է, որ Ռուսաստանը շարունակում է Վրաստանի տարածքի 20 տոկոսի բռնազավթումը:

«Երբ եվրոպացիների, վարչությունում կամ կոնգրեսում ժողովրդի հետ զրուցում եմ Վրաստանի մասին, նրանք հաճախ են հարցնում, թե ինչպես կարելի է դաշինքին ընդգրկել այնպիսի երկիր, որը փաստացի, պատերազմում է Ռուսաստանի հետ:

Գոյություն ունեն այս մարտահրավերները հաղթահարելու բազմաթիվ ուղիներ: Պետք է գործենք, որպեսզի Վրաստանը միասին հասցնենք վերջնագծին»,- հայտարարում է Լյուք Քոֆին:

«Ամերիկայի ձայնը» հետազոտողին հիշեցրել է հարցը, որի շուրջ ակտիվորեն զրուցում են վերջին ժամանակաշրջանում և որի շուրջ նա նախորդ տարի հրապարակել էր աշխատություն: Կոնկրետ այն, որ Վրաստանը հնարավոր է ՆԱՏՕ-ի անդամ դառնա այնպես, որ հինգերորդ հոդվածը պաշտպանելու երաշխիքը տարածվի երկրի միայն ոչ բռնազավթված տարածքի վրա, իսկ Աբխազիայի և Ցխինվալիի շրջանիի վրա կոլեկտիվ պաշտպանության երաշխիքները տարածվեն օկուպացիայի ավարտից հետո:

«Բուխարեստի գագաթնաժողովից 10 տարի անց մտածում եմ, որ ժամանակն է, Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար որոնենք նոր ուղիներ: Դրա համար մեզ անհրաժեշտ են նոր գաղափարներ, խորհել հին նորմերի փոփոխման շուրջ: Նոր գաղափարի էությունը կայանում է նրանում, որ դաշինքը Վրաստանին որպես անդամ հրավիրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում, որը ներառում է նաև Աբխազիան և Ցխինվալիի շրջանը, սակայն հինգերորդ հոդվածի անվտանգության երաշխիքը տարածվի միայն այն տարածքում, որը չի օկուպացրել Ռուսաստանը: Այս սկզբունքը լավ կաշխատի Վրաստանի համար, քանի որ երկիրը տվել է օկուպացված տարածքներում ուժ չկիրառելու խոստում: ՆԱՏՕ-ում կան այնպիսի երկրներ, որոնք դաշինքի անդամ են դարձել ամբողջ տարածքով, սակայն 5-րդ հոդվածը տարածվում է միայն տարածքի որոշ հատվածի վրա: Այդ թվում է Միացյալ Նահանգները, օրինակ հինգերորդ հոդվածը չի պաշտպանում Հավային»,- հայտարարել է Լյուք Քոֆին: