Լյուդաս Մաժիլիս. ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի տրամադրումը դրական քայլ էր Մոլդովայի և Ուկրաինայի համար, մենք պետք է հստակ հեռանկար տանք նաև Վրաստանին
Լյուդաս Մաժիլիս. ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի տրամադրումը դրական քայլ էր Մոլդովայի և Ուկրաինայի համար, մենք պետք է հստակ հեռանկար տանք նաև Վրաստանին

ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի տրամադրումը դրական քայլ էր Մոլդովայի և Ուկրաինայի համար, մենք պետք է հստակ հեռանկար տանք նաև Վրաստանին,- հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լյուդաս Մաժիլիսը՝ Եվրախորհրդարանում կայացած նիստում, որտեղ քննարկվել է ընդլայնման նոր ռազմավարությունը։

Նրա խոսքով, Եվրամիությունն այդ երկրներին թույլ է տալիս անհամապատասխան արագ մուտք գործել միասնական շուկա։

«2004 թվականին ԵՄ ընդլայնման մեծ ալիքից հետո մենք միշտ լսում ենք ընդլայնման հոգնածության մասին խոսակցությունները, սակայն, ես կասեի, որ մեզ դժվար է առանց ընդլայնման: Կարծում եմ՝ մենք սպառել ենք այն ռեակտիվ ազդանշանները, որոնք ուղարկում ենք այն երկրներին, որոնք մնացել են Եվրամիությունից դուրս։ Մենք անընդհատ կրկնում ենք՝ մոտեցեք ԵՄ-ին, բայց մի քիչ էլ սպասեք և եղեք թեկնածու։ Աշխարհի համբերությունն անսպառ չէ: Մենք դա անում ենք և հետո զարմանում, թե ինչու է աշխարհը դառնում ավելի եվրասկեպտիկ, ինչու է հակվում դեպի այնպիսի վտանգավոր երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը։ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի տրամադրումը դրական քայլ էր Մոլդովայի և Ուկրաինայի համար: Պետք է հստակ հեռանկար տալ նաև Վրաստանին»,- ասել է Լյուդաս Մաժիլիսը։