Լվով քաղաքի վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեք պահեստ է այրվել
Ռուսաստանը գիշերը անօդաչու սարքերով հարձակվել է Լվովի շրջանի վրա։ Արդյունքում մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հենվելով Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության վրա։
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադավոյի խոսքով՝ հարձակման հետևանքով քաղաքում ավերվել են երեք պահեստներ, հրդեհվել է տասը հազար քառակուսի մետր տարածք։ Նրա խոսքով, հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են։
«Նախնական տեղեկություններով՝ մեր տարածաշրջանի ուղղությամբ թռչում էին 18 անօդաչու թռչող սարքեր, որոնցից 15-ը կարողացել ենք խոցել։ Սա ամենամեծ հրդեհներից մեկն է, որի վնասը կկազմի հարյուրավոր միլիոններ։ Լվով քաղաքի վրա տեղի ունեցած սարսափելի հարձակման արդյունքները դեռ լուծարվում են»,- ասել է Լվովի քաղաքապետը։