Մոնա Լիզայի նկարին ապուր են լցրել։ Դեպքը տեղի է ունեցել Լուվրում։ Բողոքն այս տեսքով արտահայտեցին երկու կանայք, ովքեր պահանջում են «առողջ և կայուն սննդի» իրավունք և պնդում, որ «գյուղատնտեսական համակարգը թերի է»։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցը դեպքի հետևանքով չի տուժել, քանի որ այն պաշտպանված է փամփուշտ ապակե ծածկով։
Նշենք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Ֆրանսիայում ֆերմերների բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որտեղ ակցիայի մասնակիցները բողոքում են վառելիքի սուբսիդավորման նվազեցման դեմ։