Ֆրանսիայի մշակույթի նախարարը հաստատել է Լուվրի թանգարանում կողոպուտ է տեղի ունեցել։ Ռաշիդա Դատին սոցիալական ցանցերում գրել է, որ կողոպուտը տեղի է ունեցել թանգարանի բացման ժամանակ։
«Այսօր առավոտյան Լուվրի բացման ժամանակ կողոպուտ է տեղի ունեցել։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Ես տեղում եմ թանգարանի աշխատակիցների և ոստիկանության հետ։ Հետաքննություն է ընթանում», – գրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարը։
Լուվրի թանգարանի սոցիալական ցանցերում նույնպես պաշտոնական հայտարարություն է տեղադրվել, որում նշվում է, որ թանգարանն այսօր փակ կլինի։
Դեռևս հայտնի չէ, թե ինչ է գողացվել թանգարանից։