Լուվրի թանգարանի աշխատակիցները աջակցել են երկուշաբթի օրը սկսված գործադուլի շարունակմանը, և թանգարանը կմնա փակ այցելուների համար
Լուվրի թանգարանի աշխատակիցները համաձայնել են շարունակել երկուշաբթի օրը սկսված գործադուլը, որի արդյունքում թանգարանը կմնա փակ այցելուների համար, հաղորդում է Reuters-ը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ թանգարանի աշխատակիցները պահանջում են աշխատանքային պայմանների և աշխատավարձի բարելավում։ Նրանք բողոքում են անձնակազմի պակասի, ինչպես նաև այցելուների հոսքը հաղթահարելու և վերանորոգումներ իրականացնելու միջոցառումների դեմ։
Լուվրի տնօրեն Լորանս դը Կարսը, որը քննադատության է ենթարկվել հոկտեմբերին տեղի ունեցած աղմկահարույց կողոպուտից հետո, այսօր պետք է ներկայանա Ֆրանսիայի Սենատ։