Լուսնի խավարումը Թբիլիսիի երկնքում - Ֆոտոշարք
Լուսնի խավարումը Թբիլիսիի երկնքում - Ֆոտոշարք

Աշխարհի բնակչության մեծ մասի հետ միասին, հրաշալի տեսարանի՝ լուսնի խավարման ականատեսն են դարձել նաև Վրաստանի բնակիչները: Այս իրադարձությանը բազմաթիվ մարդիկ անզեն աչքով հետևում էին փողոց դուրս եկած, պատուհանից կամ պատշգամբից: Առաջին ալիքի ֆոտոլրագրողը լուսանկարել է լուսնի խավարումը Թբիլիսիի երկնքում:

Լուսնի խավարումն սկսվել է Թբիլիսիի ժամանաով 21:14-ին: Չնայած նրան, որ լուսնի ամբողջական խավարում հաճախ է լինում, այժմյան գործընթացը տարբերվում էր այն առումով, որ տևեց 21-րդ դարի այլ խավարումներից երկար: Ամբողջական խավարումը տևեց 1 ժամ և 43 րոպե: Սովարաբար, նման խավարումները մեկ ժամից ավել չեն տևում: Լուսնի հաջորդ երկարատև խավարումը տեղի է ունենալու 2025 թվականին, սակայն տևելու է 1 ժամ և 22 րոպե: