Լուիս Էնրիկեն մոտ է Չելսին գլխավորելուն. Le Parisien
ՊՍԺ-ն դադարեցրել է բանակցությունները «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ: 47-ամյա մասնագետը մոտ է «Չելսիի» հետ պայմանագիր կնքելուն: Այս մասին հաղորդում է «Le Parisien»-ը:
Սպասվում է, որ Էնրիկեն մրցաշրջանի ավարտից հետո կփոխարինի Անտոնիո Կոնտեին: ՊՍԺ-ն որպես Էնրիկեին այլընտրանք դիտարկում է Կարլո Անչելոտիի տարբերակը, ով նախկինում աշխատել է երկու ակումբներում էլ:
Հիշեցնենք, որ 2017 թվականի աշնանը Անչելոտին հեռացվեց «Բավարիայից»:
Նախկինում հաղորդվում էր, որ փարիզյան ակումբի հարձակվող Նեյմարը խնդրել է ակումբի ղեկավարությանը թիմի ղեկը վստահել Լուիս Էնրիկեին:
Հեղինակ -
Edgar Barsegyan