Լուգանսկի վարչակազմի ղեկավար. Մենք ստիպված կլինենք զորքերը դուրս բերել Սևերոդոնեցկից, քանի որ անիմաստ է լինել ավերված դիրքերում

15:27, 24.06.2022

Լուգանսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը ասում է, որ ուկրաինական բանակը ստիպված կլինի լքել Սևերոդոնեցկը:

«Ցավոք, մենք ստիպված կլինենք մեր զորքերը դուրս բերել Սևերոդոնեցկից, քանի որ իմաստ չունի գտնվել ավերված դիրքերում, զոհերի թիվն ավելանում է»,- ասել է Սերգեյ Գայդայը։

Սերգեյ Գայդայի խոսքով, Սեւերոդոնեցկի շենքերի 90 տոկոսը քանդված կամ վնասված է։

Նմանատիպ