Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավարն ասում է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են Սևերոդոնեցկի կեսը
Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են Սևերոդոնեցկի կեսը,- այս մասին տելեգրամում գրել է Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։
Նրա խոսքով՝ նախկինում ռուսական ուժերը վերահսկում էին Սևերոդոնեցկի 70 տոկոսը, սակայն վերջին երկու օրվա ընթացքում դրանք հետ են մղվել ուկրաինական ուժերի կողմից և այժմ քաղաքը կիսով չափ կիսվել է։
Ըստ Գայդայի՝ ուկրաինացիները գերի են վերցրել ութ ռուսների։
«Ռուսները վերահսկում էին Սևերոդոնեցկի 70%-ը, սակայն վերջին երկու օրվա ընթացքում նրանք հետ են մղվել, և քաղաքը կիսվել է։ Զավթիչները կորցրին մեծ թվով անձնակազմ, ութ ռուսներ գերվեցին։ Թշնամու ողջ ռեզերվը ուղղված է գրավելու Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի-Բախմուտ ավտոճանապարհները։ Գիշերը Լիսիչանսկում հումանիտար շտաբի շենքին հարվածել է մինչև 30 արկ»,- գրել է Գայդայը։
Ռուսական ուժերը երկու շաբաթ շարունակ ակտիվ հարձակողական գործողություններ են իրականացնում Լուգանսկի մարզի Սևերոդնեցկ քաղաքը գրավելու համար։ Քաղաքում թեժ մարտեր են ընթանում։