Լուգանսկի ռազմական վարչություն. Ուկրաինացի զինվորականներն արդեն գտնվում են Լիսիչանսկի մերձակայքում, ռուսները խուճապի մեջ են և զանգվածաբար լքում են տարածքը
Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով՝ հակահարձակողական գործողության շրջանակներում ուկրաինական բանակի զինվորներն արդեն Լուգանսկի մարզի Լիսիչանսկ քաղաքի արվարձանում են։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լուգանսկի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։
«Մանրամասներ չեն լինի, բայց Ուկրաինայի մեր զինված ուժերը գտնվում են Լիսիչանսկի մերձակայքում։ Ռուսները խուճապի են մատնվել, նրանք զանգվածաբար լքում են տարածքը»,- ասել է Սերգեյ Գայդայը։
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության օկուպացիոն զորքերը ողջ գիշեր շարժվել են Կուպյանսկից և Իզյումից Ստարոբելսկիով՝ Լուգանսկի ուղղությամբ։