Լուգանսկի ռազմական շրջանի վարչակազմ. Առնվազն 60 մարդ է զոհվել Բելգորովկայում դպրոցի շենքի վրա ռուսական ավիահարվածի հետևանքով
Լուգանսկի ռազմական շրջանի վարչակազմ. Առնվազն 60 մարդ է զոհվել Բելգորովկայում դպրոցի շենքի վրա ռուսական ավիահարվածի հետևանքով

Լուգանսկի ռազմական շրջանի վարչակազմի ղեկավարի հայտարարությամբ, Բելգորովկա գյուղի դպրոցի շենքին հասցված ռուսական ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ։

Սերգեյ Գայդայի խոսքով՝ Ռուսաստանը երեկ երեկոյան հարվածել է Լուգանսկի շրջանի Բելգորովկա գյուղի դպրոցի շենքին, որտեղ թաքնվում էր 90 մարդ։

Նրա խոսքով փրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր, և 30 մարդ դուրս է բերվել փլատակների տակից, իսկ մնացած 60 հոգին հավանաբար զոհվել են:

«Շենքերի փլատակների տակ մնացած բոլոր 60 մարդիկ, ըստ երևույթին, զոհվել են։ Սա է «ռուսական աշխարհի» իրական դաժանությունը՝ դպրոցի, կացարանի ցինիկ ռմբակոծությունը, երեխաների սպանությունը Պրիվոլիայում։ Ռուսներին չի հետաքրքրում, թե ում են սպանում: Նա չի կարող սպանել զինվորին, նա կսպանի խոցելի երեխային»,- գրել է Գայդայը։