Լուգանսկի անջատողական ռեժիմի տվյալներով՝ Լիսիչանսկի ռմբակոծության զոհերի թիվը հասել է 28-ի
Ռուսաստանի կողմից օկուպացված Լուգանսկի անջատողական ռեժիմի տվյալներով՝ Լիսիչանսկի ռմբակոծության զոհերի թիվը հասել է 28-ի։
Անջատողական ռեժիմի համաձայն՝ ուկրաինական ուժերը ներխուժել են Լիսիչանսկի երկհարկանի շենք, որտեղ հացի փուռ կար։
Այսպես կոչված առողջապահության նախարար Նատալյա Պաշենկոյի խոսքով՝ մահացածների թվում կա 18 տղամարդ, ինը կին և մեկ երեխա։ Կան նաև վիրավորներ, որոնցից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է։
Ռուսաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել նշված տեղեկությունը։
Լիսիչանսկը գտնվում է առաջնագծի մոտ։ Ռուսաստանը Լիսիչանսկը օկուպացրել է 2022 թվականի ամռանը։