Lufthansa ավիաընկերությունը մինչև հաջորդ տարի դադարեցրել է թռիչքները դեպի Թեհրան և Բեյրութ
Lufthansa ավիաընկերությունը մինչև հաջորդ տարի դադարեցրել է թռիչքները դեպի Թեհրան և Բեյրութ

Մերձավոր Արևելքում հակամարտության սրման սպառնալիքի ֆոնին Lufthansa ավիաընկերությունը մինչև հաջորդ տարի դադարեցրել է թռիչքները դեպի Թեհրան և Բեյրութ։

Ավիաընկերության հաղորդմամբ, Lufthansa-ի թռիչքները դեպի Թեհրան դադարեցվել են մինչև 2025 թվականի հունվարի 31-ը, իսկ դեպի Բեյրութ մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը։

Lufthansa խումբը ներառում է Lufthansa-ն, Austrian Airlines-ը, Brussels Airlines-ը, Eurowings-ը և Swiss Airlines-ը:

«Swiss» ավիաընկերությունը առանձին հայտարարությամբ հայտնում է, որ դեպի Բեյրութ թռիչքը դադարեցվել է մինչև 2025 թվականի հունվարի 18-ը։