Լուչիանո Սպալետին բարկացել է. Բավական են հարցերը Կվարացխելիայի մասին #1TVSPORT
«Նապոլին» Բերգամոյում 2:1 հաշվով հաղթեց «Ատալանտային», ինչը դարձավ թիմի 9-րդ անընդմեջ հաղթանակն Իտալիայի առաջնությունում։
Չնայած դրան, խաղից հետո Նեապոլի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին նեղսրտել էր՝ պատճառը Խվիչա Կվարացխելիայի մասին հարցն էր, ով ստիպված էր բաց թողնել հանդիպումը մեջքի ուժեղ ցավերի պատճառով։
Խվիչան վնասվածք է ստացել «Լիվերպուլի» դեմ խաղում Ալեքսանդր-Առնոլդի հետ բախումից հետո։ Երկու օր բուժումը լավ անցավ, և մենք մտածում էինք, որ նա կխաղա «Ատալանտայի» դեմ, սակայն նախախաղային մարզման ժամանակ նրա մեջքը կրկին ցավում էր: Հուսանք, որ նա շուտով կապաքինվի:
Ինչպե՞ս հաղթեցինք առանց նրա: Այս հարցը հանդերձարանում ոչ մեկին դուր չի գալիս, առանց Կվարայի հնարավոր է հաղթել։ Եթե ինչ-որ մեկից կախված ենք, ապա ի՞նչ անեմ: Տղաները գիտեն՝ ինչպես հաղթել։
«Նապոլին» միշտ պետք է ցուցադրի այն ֆուտբոլը, որին սովոր է։ Ինչ իրավիճակում էլ հայտնվենք, պետք է այդ միջավայրում խաղանք ու անենք այն, ինչ նախկինում անում էինք։ Սա թիմի աճի նշան է»,- ասում է Լուչիանո Սպալետին։
13 տուրից հետո «Նապոլին» 35 միավորով առաջին տեղում է և Բերգամոյի «Ատալանտայի» նկատմամբ առավելությունը հասցրել է 8 միավորի։