Լրատվամիջոցների տվյալներով՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւում Ռուսաստանը հռչակված է ահաբեկչական ռեժիմ, վեհաժողովը նաեւ կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել ուժերը Վրաստանից եւ Մոլդովայից
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ է ընդունել, որով Ռուսաստանի պետությունը հայտարարվում է ահաբեկչական ռեժիմ։
Ըստ լրատվամիջոցների՝ համապատասխան փաստաթղթին կողմ է քվեարկել 99 պատգամավոր, մեկը ձեռնպահ է մնացել։ Բանաձեւի վերնագիրն է՝ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հերթական էսկալացիան»։
Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանի ագրեսիան պետք է դատապարտվի որպես հանցագործություն, միջազգային իրավունքի խախտում և միջազգային խաղաղության և անվտանգության համար մեծ սպառնալիք։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ռուսաստանին կոչ է անում անհապաղ և անվերապահորեն դադարեցնել իր ագրեսիան Ուկրաինայի դեմ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել իր օկուպացիոն ուժերը միջազգայնորեն ճանաչված Ուկրաինայի տարածքից։
Նաև վեհաժողովի անդամները կոչ են անում Ռուսաստանին դուրս բերել ուժերը Վրաստանից և Մոլդովայից։ Բացի այդ, վեհաժողովը կոչ է անում ԵԱՀԿ-ին, շարունակել համապատասխան գործիքներով գնահատել Ռուսաստանի ագրեսիան Վրաստանի և Մոլդովայի դեմ։ Պատգամավորները կոչ են անում Ռուսաստանին վերջ տալ միջուկային սպառնալիքներին և պարտավորվել միջուկային զենք չօգտագործել, ինչպես նաև դադարեցնել էներգետիկ ռեսուրսների օգտագործումը որպես շանտաժի զենք։