Լրատվամիջոցների տվյալներով՝ Սուխումիի գլխավոր ցուցասրահում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է ավելի քան 4000 նմուշ
Լրատվամիջոցների տվյալներով՝ Սուխումիի գլխավոր ցուցասրահում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է ավելի քան 4000 նմուշ

Սուխումի գլխավոր ցուցասրահում գիշերը հրդեհ է բռնկվել։ Ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները, ամբողջությամբ ավերվել է աբխազ արվեստագետների «Ոսկե ֆոնդը»։

Ըստ հրշեջների՝ հրդեհը բռնկվել է շենքի տանիքում։ Ամենայն հավանականությամբ, պատճառը էլեկտրական լարերի կարճ միացումն է եղել։

Լրատվամիջոցների մոտ մեկնաբանություն է արել օկուպացված Աբխազիայի այսպես կոչված մշակույթի նախարարի պաշտոնակատար Դինարա Սմիրը, ով նշել է, որ հրդեհի հետեւանքով այրվել է ավելի քան 4000 օրինակ, այդ թվում՝ Ալեքսանդր Չաչբա-Շերվաշիձեի մոտ 300 գործ։

«Սա անդառնալի կորուստ է Աբխազիայի ազգային մշակույթի համար»,- ասել է Սմիրը։