Լրատվամիջոցների տվյալներով՝ պատերազմի սկսվելուց հետո ամենախոշոր հրթիռային հարձակումն իրականացվել է Լիբանանից Իսրայելի ուղղությամբ
Լրատվամիջոցների տվյալներով՝ պատերազմի սկսվելուց հետո ամենախոշոր հրթիռային հարձակումն իրականացվել է Լիբանանից Իսրայելի ուղղությամբ

Պատերազմի մեկնարկից հետո Լիբանանից Իսրայելի ուղղությամբ իրականացվեց ամենամեծ հրթիռային հարձակումը։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Լիբանանից շուրջ 50 հրթիռ է արձակվել։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը՝ «Երկաթե գմբեթը», չեզոքացրել է հրթիռների մի մասը։ Հրթիռային հարձակման թիրախը եղել է Իսրայելի Վերին Գալիլեա շրջանը։ Ի պատասխան Լիբանանից հրթիռակոծությունների՝ իսրայելական բանակը ռմբակոծել է Լիբանանի սահմանամերձ Շիհին և Ջիբեյն քաղաքների շրջակայքը։