Լրատվամիջոցների տվյալներով՝ Օդեսայի վրա Ռուսաստանի հարձակման արդյունքում մեկ մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորվել, իսկ Զապորոժիայի վրա հարձակման հետևանքով զոհվել է ութ, վիրավորվել՝ 48 մարդ
Լրատվամիջոցների տվյալներով՝ Օդեսայի վրա Ռուսաստանի հարձակման արդյունքում մեկ մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորվել, իսկ Զապորոժիայի վրա հարձակման հետևանքով զոհվել է ութ, վիրավորվել՝ 48 մարդ

Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել Օդեսայի վրա. Հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ինը վիրավորվել, դպրոց և առանձնատներ են վնասվել, մի քանի վայրերում հրդեհներ են բռնկվել։

Ըստ լրատվամիջոցի՝ գիշերը պայթյուններ են եղել նաեւ Խարկովում։ Ռուսական ուժերը քաղաքը գրոհել են կառավարվող ավիառումբերով, ինչի հետևանքով փլուզվել է բազմահարկ շենք, վիրավորվել 25 մարդ։

Բացի այդ, Զապորոժյեի վրա Ռուսաստանի հարձակման արդյունքում վիրավորների թիվը հասել է 48-ի։ Մահացել է ութ մարդ։ Ավերվել են բազմահարկ բնակելի շենք, առանձնատներ, վնասվել է ուռուցքաբանական հիվանդանոցի շենքը։