Լրատվամիջոցների տվյալներով՝ ջրհեղեղների հետեւանքով Նյու Յորքում փողոցներ են հեղեղվել, մետրոյի չորս գծերով երթեւեկությունը դադարեցվել է, թռիչքները հետաձգվում են, քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել
Ըստ լրատվամիջոցի՝ Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառով։ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը և քաղաքացիներին կոչ է արել ծայրահեղ զգույշ լինել։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները Նյու Յորքի բնակիչներին հորդորում են զերծ մնալ մեքենա վարելուց և խուսափել վտանգավոր իրավիճակներից։
Ջրհեղեղի պատճառով մետրոյի չորս գծերով դադարեցվել է գնացքների շարժը, ևս 12 գծերով ուղևորների տեղաշարժը մասամբ սահմանափակվել է։ Ջրով են լցվել մայրուղիներն ու փողոցները, նույնիսկ Նյու Յորքի հայտնի այգու մի մասը։ Իրավիճակը հատկապես ծանր է Մանհեթենում, Բրուքլինում և Քուինսում։ Առայժմ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչները 6 հոգու դուրս են բերել հեղեղված նկուղներից։ «BBC»-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքում մեկ շաբաթից ավելի անձրեւ է տեղում։ Ըստ օդերևութաբանների՝ 1882 թվականից ի վեր նման քանակությամբ տեղումներ Նյու Յորք չեն եկել։