Լրատվամիջոցների տվյալներով՝ իսրայելցի զինվորականները Հորդանան գետի արեւմտյան ափի հիվանդանոցներից մեկում սպանել են երեք պաղեստինցի մարտիկի

20:02, 30.01.2024

Իսրայելական զինվորականները երեք պաղեստինցի մարտիկի են սպանել Հորդանան գետի արեւմտյան ափի հիվանդանոցներից մեկում։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկություններով՝ զորախմբի անդամները թաքնվել են Ջենինի հոսպիտալում։

Ինչպես գրում է BBC-ն, հիվանդանոցում սպանված երեք անձանցից մեկը եղել է ՀԱՄԱՍ-ի անդամ, իսկ երկուսը՝ պաղեստինյան իսլամական ջիհադի անդամներ, որոնք բուժվում էին Ջենինի հիվանդանոցում։

Ըստ լրատվամիջոցների՝ Պաղեստինի ինքնավարության առողջապահության նախարարությունը Իսրայելին մեղադրել է հիվանդանոցում «նոր սպանդանոց» ստեղծելու մեջ։

Նմանատիպ