Լրատվամիջոցների տվյալներով՝ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում զինված տղամարդը վիրավորել է հինգ մարդու, ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի կենտրոնում գտնվող Պարնել հրապարակում զինված տղամարդը վիրավորել է հինգ մարդու, այդ թվում՝ երեք անչափահասների։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Ըստ լրատվամիջոցի՝ դեպքի պահին մոտ 20 մարդ է եղել։ Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը հայտարարել է, որ ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին։
Հարձակման դրդապատճառը դեռևս հայտնի չէ։