Լրատվամիջոցների տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ը սպառնում է Իսրայելին գերիների մահապատժով, եթե Իսրայելը շարունակի ռմբակոծել Գազայի հատվածը
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ ՀԱՄԱՍ-ը սպառնացել է Իսրայելին մահապատժի ենթարկել գերիներին, եթե Իսրայելը շարունակի ռմբակոծել և սպանել Գազայի խաղաղ բնակիչներին։
Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը։
«Այսուհետ մեր ժողովրդի ցանկացած թիրախավորմանը հաջորդելու է պատանդների մահապատիժը, որը կհեռարձակվի տեսա-ձայնի միջոցով։ Մենք ցավում ենք այս որոշման համար, սակայն պատասխանատվությը դնում ենք Իսրայելի և նրա ղեկավարության ուսերին», – ասել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Աբու Օբեյդան։