Լրատվամիջոցների տվյալներով՝ Հալեպի մերձակայքում իսրայելական օդուժի մի շարք հարվածների հետևանքով զոհվել է 38 մարդ, այդ թվում՝ հինգ Հեզբոլլահի անդամ
Սիրիական պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել սիրիական Հալեպ քաղաքի մերձակայքում գտնվող տարածքներին, ինչի հետևանքով զոհեր կան ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորականների շրջանում։
«Ռոյթերզ»-ը գրում է, որ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 38 մարդ, այդ թվում՝ լիբանանյան զինված խմբավորման՝ «Հեզբոլլահ»-ի հինգ անդամ։
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մի քանի խաղաղ բնակիչներ և զինվորականներ են սպանվել այն բանից հետո, երբ Իսրայելը և զինյալ խմբավորումները հարձակումներ են իրականացրել Հալեպի վրա։
Իսրայելի պաշտպանության բանակը մեկնաբանություն չի արել։