Լրատվամիջոցների տվյալներով՝ հաջորդ շաբաթ Վիկտոր Օրբանը կարող է հանդիպել Վոլոդիմիր Զելենսկու հետ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարող է հաջորդ շաբաթ Ուկրաինայում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ըստ լրատվամիջոցի՝ Օրբանը հանդիպելու է ուկրաինացի գործընկերոջ հետ՝ քայլեր ձեռնարկելու երկու երկրների հարաբերությունները բարելավելու համար։
Հունիսի 27-28-ը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում Օրբանի քաղաքական տնօրենը հայտարարել է երկու երկրների ղեկավարների հանդիպման մասին։ Հանդիպման պաշտոնական պատճառն այն էր, որ Հունգարիան հուլիսի 1-ից դառնում է ԵՄ խորհրդի նախագահ։
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ Օրբանը ենթարկվել է գործընկերների՝ մասնավորապես Իտալիայի և Ֆրանսիայի նախագահների ճնշմանը, որոնք նրան վստահեցրել են, որ Ուկրաինայի հետ նրա հանրային հակամարտությունը ձգձգվել է, և ժամանակն է վերջ տալ դրան։