Լրատվամիջոցների տվյալներով՝ Գազայում 17 խաղաղ բնակիչ է սպանվել իսրայելցի զինվորականների կողմից
Գազա քաղաքում 17 խաղաղ բնակիչ է զոհվել իսրայելական զինվորականների կողմից կրակ բացելու հետևանքով։ Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գազայի մի խումբ բնակիչներ սպասում էին հումանիտար օգնություն ստանալուն, երբ նրանց ուղղությամբ կրակ է բացվել։ Միջադեպի հետեւանքով տուժել է մոտ 30 մարդ։
Պաղեստինցի արաբների խմբերը հավաքվում են Քուվեյթի խաչմերուկում՝ սպասելով մարդասիրական օգնության։ Ավելի վաղ Կարմիր մահիկի տեղական կազմակերպությունը հայտարարել էր, որ մարտի 29-ին նույն խաչմերուկում կրակոցների հետեւանքով հինգ մարդ է զոհվել։
Իսրայելական բանակը օդային և հրետանային հարձակումներ է իրականացրել Դեյր էլ Բալայում և Խան Յունիսում։ Իսրայելական բանակը հայտնում է, որ անցած օրվա ընթացքում Գազայի հատվածում 80 ավիահարված է հասցվել։ Իսրայելական բանակի տեղեկություններով՝ Գազայի կենտրոնական հատվածում վնասազերծվել է 15 զինյալ։