Լրատվամիջոցների տվյալներով՝ Դոնեցկի մարզում երկու ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով վեց ուկրաինացի օդաչու է զոհվել
Լրատվամիջոցների տվյալներով՝ Դոնեցկի մարզում երկու ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով վեց ուկրաինացի օդաչու է զոհվել

Դոնեցկի մարզում չպարզված հանգամանքներում երկու ռազմական ուղղաթիռ է կործանվել, ուկրաինացի վեց օդաչու է զոհվել. Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ըստ լրատվամիջոցների՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների հետ զրույցում անանուն աղբյուրների՝ Մի-8-ի կործանման վայրում հայտնաբերվել են վեց օդաչուների դիեր, որոնք սպայական կոչում ունեին։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, քրեական գործ է հարուցվել։

Այս պահին հայտնի չէ, թե ինչն է եղել ուղղաթիռների կործանման պատճառ։