Լրատվամիջոցների տվյալներով՝ ցուցարարները արգելափակել են Քերեմ Շալոմ անցակետը՝ կանգնեցնելու մարդասիրական օգնության մուտքը Գազա
Լրատվամիջոցների տվյալներով՝ ցուցարարները արգելափակել են Քերեմ Շալոմ անցակետը՝ կանգնեցնելու մարդասիրական օգնության մուտքը Գազա

Ցուցարարները արգելափակել են Քերեմ Շալոմ անցակետը՝ կանգնեցնելու մարդասիրական օգնության մուտքը Գազա, հայտնում է Times of Israel-ը։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, ակցիային մասնակցել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ Գազայում պատանդների ընտանիքի անդամներ։

Հանրահավաքի մասնակիցների խոսքով՝ մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված չի թույլատրվի, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադառնա տուն։

Սակայն տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մինչ ցուցարարների ժամանումը մի քանի բեռնատարների հաջողվել է մտնել Գազայի հատված։