Լրատվամիջոցների տվյալներով՝ Բայդենի վարչակազմը դիտարկում է Գազայի հատված օդային ճանապարհով օգնություն ուղարկելու հարցը
Լրատվամիջոցների տվյալներով՝ Բայդենի վարչակազմը դիտարկում է Գազայի հատված օդային ճանապարհով օգնություն ուղարկելու հարցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Գազայի հատված օդային ճանապարհով օգնություն ուղարկելու հարցը։ Տեղեկությունը հրապարակում է «Աքսիոս»-ը։

Ինչպես հաղորդում է հրատարակությունը, գնալով դժվարանում է Գազայի հատված ցամաքային ճանապարհով օգնություն հասցնելը։

«Շատ վատ վիճակ է։ Մենք չենք կարող բավարար օգնություն ցուցաբերել բեռնատարներով: Այնպես որ, մենք պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկենք, օրինակ՝ օդային ճանապարհով նրանց բերելը»,- Axios-ին ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։

«Աքսիոս»-ը գրում է նաեւ, որ, ըստ բարձրաստիճան պաշտոնյաների, օդային ճանապարհով օգնության առաքումն առանձնապես արդյունավետ չի լինի, քանի որ մեծ քանակությամբ օգնություն կարելի է տեղափոխել միայն ցամաքային ճանապարհով։