Լրատվամիջոցների տվյալներով՝ առնվազն յոթ մարդ է ձերբակալվել Թել Ավիվում պատանդներին ազատ արձակելու պահանջով ցույցի ժամանակ
Լրատվամիջոցների տվյալներով՝ առնվազն յոթ մարդ է ձերբակալվել Թել Ավիվում պատանդներին ազատ արձակելու պահանջով ցույցի ժամանակ

Թել Ավիվում բողոքի ակցիայի ժամանակ առնվազն յոթ մարդ է ձերբակալվել։ Տեղեկությունը տարածում է «Times of Israel»-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ ցուցարարները պահանջում էին ազատ արձակել պատանդներին եւ նշանակել նոր ընտրություններ։

Ոստիկանության տվյալներով՝ ցույցի մասնակիցները խարույկ են վառել Այալոն մայրուղու վրա եւ սահմանափակել երթեւեկությունը մայրուղուց հարավ, ինչի ժամանակ ցուցարարներից մի քանիսը ձերբակալվել են։