Լրատվամիջոցների տվյալներով՝ առնվազն 45 մարդ է զոհվել Գազայի կենտրոնում իսրայելական ավիահարվածի հետևանքով
Առնվազն 45 մարդ է զոհվել Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածի հետևանքով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Ալ-Աքսա հիվանդանոցի խոսնակը։
Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ իրենց զորքերը այժմ գտնվում են Գազայի հարավային հատվածում՝ «Խան Յունիսի սրտում»։
Իսրայելի պաշտպանության բանակի հարավային հրամանատարության հրամանատար Յարոն Ֆինկելմանը նշել է, որ այսօր ցամաքային գործողության մեկնարկից ի վեր ամենաինտենսիվ օրն է՝ սպանված ահաբեկիչների, հրազենի, ցամաքային և օդային ուժերի կիրառման առումով։