Լրատվամիջոցների տվյալներով՝ անեքսիայի ենթարկված Սեւաստոպոլում Սերգո Օրջոնիկիձեի անունը կրող նավաշինարանի վրա հրթիռային հարձակում է իրականացվել
Ըստ լրատվամիջոցների՝ հրթիռային հարձակում է իրականացվել Սեւաստոպոլի Սերգո Օրջոնիկիձեի անվան նավաշինական գործարանի վրա։
Սևաստոպոլի օկուպացիոն իշխանության ղեկավար Միխայիլ Ռազվոժաևի խոսքով՝ հարձակման հետևանքով, նախնական տվյալներով, տուժել է 24 մարդ։ Նրա տեղեկություններով՝ վիրավորներից չորսի վիճակը միջին ծանրության է։
«Ես գտնվում եմ Սեւմորզավոդի հարավային թաղամասի հրդեհի վայրում։ Բոլոր օպերատիվ ծառայություններն աշխատում են տեղում, քաղաքի քաղաքացիական օբյեկտներին վտանգ չի սպառնում»,- գրել է Ռազվոժաևը Telegram-ի ալիքում։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ առնվազն երեք ուժգին պայթյուն է տեղի ունեցել գործարանի տարածքում։
Սևաստոպոլում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նավեր են կառուցվում Սերգո Օրջոնիկիձեի անվան նավաշինարանում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սևաստոպոլի վրա հարձակումն իրականացվել է թեւավոր հրթիռներով և հիդրոինքնաթիռներով։ Արդյունքում երկու նավ է վնասվել, որոնք վերանորոգվում են։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է տասը հրթիռներից յոթը, իսկ պարեկային նավը ոչնչացրել է բոլոր երեք ռազմածովային անօդաչու թռչող սարքերը։