Լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ-ում վերջին շաբաթվա ընթացքում փոթորիկների և ձնաբքի հետևանքով զոհվել է 92 մարդ
Լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ-ում վերջին շաբաթվա ընթացքում փոթորիկների և ձնաբքի հետևանքով զոհվել է 92 մարդ

ԱՄՆ-ում վերջին շաբաթվա ընթացքում եղանակային պայմանների պատճառով 92 մարդ է մահացել։ Լրատվամիջոցների տվյալներով՝ առնվազն 25 մարդ է զոհվել Թենեսիում, 16-ը՝ Օրեգոնում, որտեղ շարունակում է գործել արտակարգ դրությունը ։

Փոթորկի հետևանքով տուժել են նաև Միսիսիպին, Իլինոյսը, Փենսիլվանիան, Վաշինգտոնը, Կենտուկին, Վիսկոնսինը, Նյու Յորքը և Նյու Ջերսին: Երեք մարդ հոսանքահարվել է Օրեգոն նահանգի Օրթլենդ քաղաքում, երբ ուժեղ քամին խոցել է էլեկտրահաղորդման գծերը։ Տասնյակ հազարավոր մարդիկ ողջ երկրում մնացել են առանց էլեկտրականության: Օրեգոնում 45 հազար մարդ հոսանքազրկված է. Էլեկտրաէներգիայի անջատումներ կան նաև Փենսիլվանիայում, Կալիֆոռնիայում, Նյու Մեքսիկոյում և Ինդիանայում:

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա և կդիտվի անձրև, որը կարող է հեղեղումներ առաջացնել երկրի միջինարևմտյան և հյուսիսարևելյան հատվածներում։