Լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ-ը հերթական ավիահարվածն է հասցրել Եմենում հութիների հրթիռային օբյեկտներին
ԱՄՆ-ը հերթական ավիահարվածն է հասցրել Եմենում հութիների հրթիռային օբյեկտներին։
Տեղեկությունը տարածում են ամերիկյան լրատվամիջոցները։
Լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ կառավարության պաշտոնյաներին, հայտնում են, որ Տոմոհավկ հրթիռներն արձակվել են այն վայրերի վրա, որտեղ տեղակայվել են հականավային թեւավոր հրթիռներ, որոնք հութիներն օգտագործել են Կարմիր ծովում և Ադենի ծոցում առևտրային նավերի վրա հարձակվելու համար: