Լրատվամիջոցների տվյալներով՝ Իսրայելը հարձակվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի վրա
Իսրայելը հարձակվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի վրա։ Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բեյրութի վրա հարձակվելուց առաջ Իսրայելը տվել է էվակուացիայի հրաման, ինչին անմիջապես հաջորդել են պայթյունների ձայները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Իսրայելը և Լիբանանը ԱՄՆ-ի միջնորդությամբ հասել էին համաձայնության, համաձայն որի կողմերի միջև ռազմական գործողությունները դադարեցվել էին։