Լրատվամիջոցների տվյալներով՝ երաշտի պատճառով Ֆրանսիայի 88 դեպարտամենտների բնակչությունը ենթարկվել է ջրի սահմանափակ սպառման

16:48, 24.07.2022

Երաշտի պատճառով Ֆրանսիայի 88 դեպարտամենտների բնակչությունը ենթարկվել է ջրի սահմանափակ սպառման, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Հատկապես տուժել են Պայ դե լա Լուարի և Պուատու-Շարանտի շրջանները։

Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ երաշտի պատճառ է դարձել մի քանի շաբաթ շարունակ անոմալ չոր ու շոգ եղանակը, իսկ ձմռանը քիչ տեղումները խանգարել են բնակչությանը համալրել ջրի պաշարները։ Իլ դը Ֆրանս դեպարտամենտում պրեֆեկտուրայի որոշմամբ Օրգե և Ռեմարդե գետերի ավազանների 60 մունիցիպալիտետներ հայտարարվել են երաշտի գոտիներ։

Ֆրանսիական լրատվամիջոցները գրում են, որ նախազգուշական նպատակով նշված գոտիներում արգելված է այգիների ցերեկային ջրելը, և քաղաքացիները պետք է հարմարվեն այդ կանոններին։

Նմանատիպ