Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ կդառնա Ռիշի Սունակը

18:48, 24.10.2022

Միացյալ Թագավորության հաջորդ վարչապետը կդառնա ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնտը վերջին պահին հրաժարվել է մասնակցել վարչապետի պաշտոնի համար պայքարին, ով իր աջակցությունն է հայտնել Ռիշի Սունակին։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարվել էր պայքարել այդ պաշտոնի համար՝ ասելով, որ կփորձի վերադառնալ երկրի ղեկավարին 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո Ռիշի Սունակը սեպտեմբերին Պահպանողական կուսակցության ղեկավարության և վարչապետի ներկուսակցական ընտրություններում պարտություն կրեց նախկին արտգործնախարար Լիզ Թրասից: Վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց 45 օր հետո Լիզ Թրուսն անցյալ շաբաթ հայտարարեց իր հրաժարականի մասին։

Նմանատիպ