Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Եվրահանձնաժողովը կգլխավորի Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ կնշանակվի Կայա Կալլասը, իսկ Եվրոպական խորհրդի նախագահը կլինի Անտոնիո Կոստան
Եվրամիության քաղաքական խմբերը համաձայնության են եկել Եվրամիության առաջատար պաշտոններում ներկայացվելիք թեկնածուների շուրջ։ Այս մասին հայտնում է Ռոյթերսը՝ հենվելով սեփական աղբյուրի վրա։
Գործակալության տվյալներով՝ Եվրահանձնաժողովը երկրորդ ժամկետով կրկին կգլխավորի Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը կզբաղեցնի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի պաշտոնը։ Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստան կնշանակվի Եվրամիության խորհրդի նախագահ։
Վերոնշյալ թեկնածությունները պաշտոնապես կհաստատվեն հունիսի 27-ին ԵՄ գագաթնաժողովում։