Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Երեւանում ցույցի մասնակիցները սկսել են փակել փողոցները
Երևանում ցուցարարները սկսել են փակել փողոցները։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիները շարժվում են տարբեր ուղղություններով ու փակում փողոցները, ինչի պատճառով էլ երթեւեկությունը կաթվածահար է։
Ընդդիմադիր դաշինքի՝ «Մայր Հայաստան»-ի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց, որ վաղվանից համընդհանուր գործադուլ է հայտարարվելու։
«Արտակարգ իրավիճակների դեպքում թույլատրվելու է միայն շտապ օգնության և հրշեջ մեքենաները։ Քաղաքացիները ոչ մի դեպքում չպետք է կոնֆլիկտի մեջ մտնեն ոստիկանության հետ»,- ասաց Թևանյանը։
Հիշեցնենք, որ հանրահավաքի մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։